«Էս մարդը գնացել, քո համար մեռել ա, որ դու էսօր մանկապարտեզ գնաս». Արման Աբովյան


18:29 , 21 դեկտեմբեր, 2018

Այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստի շրջանակներում քննարկում էինք նաև մի մանկապարտեզի կանոնադրության հաստատումը։ Բանն այն է, որ կանոնադրության մեջ կա մի կետ, որը հաստատում է մանուկների դաստիարակության անհրաժեշտությունը հայրենասիրական և ազգային ոգով։

Դա դուր չեկավ մեր գործընկերներից մեկին։ Ստիպված էի հակադարձել, որովհետև համոզված եմ, որ երեխաների դաստիարակության մեջ առանցքային դեր պետք է ունենա ազգային կոմպոնենտը։ Մենք ո՛չ Նորվեգիա ենք, ոչ էլ Ֆինլանդիա, որ խաղանք անհասկանալի և վտանգավոր «կոսմոպոլիտիզմ և գլոբալիզացում»։

Կներեք, եթե մի քիչ կոպիտ է հնչում։

Երեխաները մանկական հասակից պետք է իմանան, օրինակ, այն ազատամարտիկների անունները, որոնց շնորհիվ մենք այսօր ապրում ենք անկախ և անվտանգ Հայաստանում։

Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում մի փոքր կոպիտ որակավորումների համար։