Նիկոլ Փաշինյանի ու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում


18:10 , 21 դեկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

 ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի նախատեսվումԵթե մինչև հիմա հանդիպում տեղի չիունեցելապա նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասաց նա:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսինախագահ  Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ կոնսենսուսով կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրաթեկնածությանը համաձայնել են  Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ռուսաստանինախագահները: Զասն այցելել է այդ երկրներ և  հանդիպել նախագահների հետ:

«Հանդիպումներն անցել են դրական մթնոլորտումարդյունավետ ու օգտակար ինձ համար»,- ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը: Նա հայտնել է, որ հանդիպումներիժամանակ ՀԱՊԿ երկրների առաջնորդները խոսել են տարածաշրջանում իրադրության ուկազմակերպության գործունեության իրենց գնահատականների մասին: «Կարծում եմ՝ մնացածօրերի ընթացքում կամ գալիք տարվա առաջին օրերին բոլոր իրավական գործընթացներըկիրականացվեն և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում»,- նշել է Զասը: Հարցին, թե արդյոքծրագրվում է հանդիպում Հայաստանի ղեկավարության հետ՝ նա պատասխանել է. «Պատրաստեմ Հայաստանի վարչապետի համար  ցանկացած հարմար ժամանակ մեկնել այնտեղ ուհանդիպել նրաարտգործնախարարի և  պաշտպանության նախարարի հետքննարկել այնհնարավոր հարցերը կամ խնդիրներըորոնք  տեսնում են կառույցի գործունեության մեջևհետագայում աշխատել այդ հարցերի շուրջ»: