Մխիթարյանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Բարնլիի հետ խաղը


16:10 , 21 դեկտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Անգլիայի առաջնության հերթական տուրի` «Բարնլիի» հետ վաղը կայանալիք խաղը:

Բժշկական վերջին հետազոտություններից պարզ է դարձել, որ հայ ֆուտբոլիստի մոտ աջ ոտքի կոճի հետ կապված խնդիրներ կան:

ԱՊԼ-ի 18-րդ տուրի` «Բարնլիի» հետ խաղն «Արսենալը» կանցկացնի վաղը` դեկտեմբերի 22-ին սեփական «Էմիրեյթս» ստադիոնում:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին: