Արթուր Նազարյանը հանդիպել է ամերիկյան Կլիպերսի գլխավոր մարզչի հայ օգնականի հետ


11:40 , 21 դեկտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը,  որն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, հանդիպել է «Լոս Անջելես Կլիպերսի» գլխավոր մարզչի օգնական, հայազգի մասնագետ Ռեքս Կալամյանի հետ:

Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:

Երկար տարիներ NBA-ում աշխատող մասնագետը նշել է, որ պատրաստ է քննարկել հայկական բասկետբոլին ուղղված ծրագրեր և հույս է հայտնել, որ Կալիֆորնիայի հայությունը կշարունակի ներգրավված լինել հայկական բասկետբոլի անցուդարձին: