Լուսանկարում բոլորը, բացի վարչապետից, դատապարտված են ավազակային հարձակման հոդվածով


00:58 , 21 դեկտեմբեր, 2018

Այս գրառումն ուղղված է բացառապես իրավապահ համակարգի աշխատակից տղերքին։

Լուսանկարում քաղաքացիներ Մ. Ա., Գ.Ս., Ա.Մ. սելֆի են անում ՀՀ վարչապետի հետ։ Առաջին հայացքից սովորական նկար է, սակայն այս լուսանկարը խորհրդանշում է մեր պետության այսօրվա վիճակը։ Լուսանկարում բոլորը, բացի վարչապետից, դատապարտված են ավազակային հարձակման հոդվածով (ռազբոյ), դուրս են եկել համաներումով և օրեր անց՝ դեկտեմբերի 1-ին, Քաջարանում արդեն ակտիվ մասնակցում են «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին։

Համաներումն ընդհանուր առմամբ մարդասիրական ակտ է, չհաշված որ Փաշինյանի ձեռնարկած համաներման իմաստը ՊՊԾ գունդը գրաված, 3 ոստիկան սպանած, բանկոմատը թալանած խմբին ազատելն էր։ Ինչպես նաև կարելի է ասել, որ Փաշինյանը ՆԱԵՎ ավազակային հարձակում կատարած անձանց վարչապետն է, և դա սխալ պնդում չէ, սակայն, բազմաթիվ իրողություններ համադրելով, արդեն ցավով արձանագրում եմ, որ Փաշինյանը СУГУБО այս մարդկանց վարչապետն է...

Ցավով եմ արձանագրում, տղերք...

Image may contain: 2 people, people smiling, hat, beard, close-up and outdoor