Լեմպարդ․ Համոզված եմ՝ Մոուրինյուն վերադառնալու է


00:30 , 21 դեկտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է․

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Ժոզե Մոուրինյուի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվելու մասին։

«Հնարավո՞ր է Ժոզեն ապագայում կրկին անգլիական թոփ-ակումբ մարզի։ Հնարավոր է, չէ՞ որ խոսքը Ժոզեի մասին է։ Ամեն ինչ կարող է լինել։ Նա շատ պահանջված մարզիչ է, քանի որ հիանալի մասնագետ է։

Համոզված եմ՝ Մոուրինյուն վերադառնալու է․ գուցե Պրեմիեր լիգա, գուցե մեկ այլ առաջնություն, բայց նա կրկին թոփ-ակումբ է գլխավորելու, քանի որ թոփ-մարզիչ է։

Ինչ վերաբերվում է բուն հեռացմանը՝ այսպիսին է ժամանակակից ֆուտբոլը։ Հիմարություն կլիներ մտածել, թե նրան հնարավոր չէ հեռացնել, չէ՞ որ խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբի մասին է։ Թիմը չի հաղթել անհրաժեշտ քանակությամբ խաղեր։

Ինքս չեմ կարծում, թե «կարմիր սատանաների» բոլոր խնդիրները Մոուրինյուի պատճառով էին։ Ժոզեն հիանալի մարզիչ է, բայց հիմա նա և ՄՅՈւ-ն տարբեր ճանապարհներով կշարժվեն»,- Լեմպարդի խոսքը մեջբերել է Goal.com-ը։