Մշակույթի նախարարության աշխատողները դեմ են օպտիմալացմանը. անժամկետ գործադուլ են հայտարարելու


23:07 , 20 դեկտեմբեր, 2018

Մշակույթի նախարարության աշխատողները դեմ են օպտիմալացմանը և դեկտեմբերի 21-ին` ժամը 9:00-ից, ի նշան բողոքի, հավաքվելու են նախարարության շենքի մոտ և անժամկետ գործադուլ են հայտարարելու

Նախարարության աշխատողները խնդիրը չեն անձնավորում: Նրանք դեմ են քաղաքական դիրքորոշմանը և ասում են` մշակույթը մշտապես եղել է երկրի այցեքարտը, և մշակույթի նախարարությունը պետք է մնա մշակույթի նախարարություն: