Չինաստանում 174 միլիոն տարեկան ծաղիկ են հայտնաբերել


22:00 , 20 դեկտեմբեր, 2018

Տյան Շան լեռների հին շերտերում երկրաբանները հայտնաբերել են հնագույն ծաղիկների քարացած բեկորներ, որոնք աճել են վաղ յուրական դարաշրջանում: Այս մասին գրում է Science Daily-ը:

Նոր հայտնաբերված ծաղկատեսակը կոչել են Nanjinganthus dendrostyla. Բացահայտումը փոխում է ծածկասերմավորների (այսինքն` ծաղկուն բույսեր) մասին տեսակետը․ ենթադրվում է, որ նրանք երևան են եկել առնվազն 50 միլիոն տարի առաջ:

«Մինչ այժմ գիտնականները չգիտեն՝ որտեղ և երբ են աճել առաջին ծաղիկները։ Միայն հանածո ծաղիկների ուսումնասիրությունը թույլ կտա պատասխանելու այդ հարցերին»,- ասել է ավագ հետազոտող Ցյան Ֆուն։