ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը (Video)


13:28 , 20 դեկտեմբեր, 2018

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույց կունենա լրագրողների հետ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգային հարցերի շուրջ:

Նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել էր հայտարարությունը՝ ընդգծելով, որ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին է:

Օրերս Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հույս էր հայտնել, որ «Հայաստանի նոր իշխանությունները տղամարդկություն կունենան Միացյալ Նահանգների կողմից շանտաժին ու ճնշմանը դիմագրավելու համար»:

Իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ներկայումս Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը: