Գիտնականները շաքարի նոր վտանգ են հայտնաբերել


07:45 , 20 դեկտեմբեր, 2018

Շաքարն արգելափակում է այն սպիտակուցի ակտիվությունը, որն անհրաժեշտ է աղիների միկրոֆլորայի բազմացման համար: Այս եզրակացությանն են հանգել Եյլի համալսարանի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում, հաղորդել է MedicalXpress-ը:

Գիտնականները լաբորատոր մկների կերաբաժնում մտցրել են գլյուկոզայի և ֆրուկտոզայի մեծ պարունակությամբ մթերքներ՝ ուսումնասիրելու համար սախարոզայի ազդեցությունը Bacteroides thetaiotaomicron օգտակար մանրէի վրա: Նախկինում կարծում էին, թե շաքարը ներծծվում է բարակ աղիքում, սակայն վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է հայտնվել նաև հաստ աղիքում և ազդեցություն գործել միկրոֆլորայի վրա, ուստի գիտնականները որոշել են ստուգել, թե որքան է ուժեղ այդ ազդեցությունը:

Պարզվել է, որ շաքարն արգալափակում է Roc սպիտակուցի արտադրումը, որը պատասխանատու է մանրէների գաղութացման համար, ինչը կարող է առողջության հետ կապված խնդիրների հանգեցնել: Ըստ որում, շաքարը (ֆրուկտոզան կամ գլյուկոզան) նշանակություն չի ունեցել: