Նեյմար. Դրական եմ արձագանքել ՉԼ-ի վիճակահանությանը


22:00 , 19 դեկտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանության մասին: Հիշեցնենք, որ փարիզյան թիմն այս փուլում մրցելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Ես դրական եմ արձագանքել վիճակահանության արդյունքներին: Երկու մեծագույն թիմերի մասնակցությամբ հիանալի հանդիպումներ են լինելու:

Մենք գիտենք «Մանչեսթեր Յունայթեդի» ուժեղ կողմերը: Այժմ թիմում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել, նշանակում է՝ կփոխվի նաև ՄՅՈւ-ի փիլիսոփայությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ