Երևանում թռչուններ են անկում. նրանցից մեկն ուղարկվել է փորձաքննության (Photo)


15:00 , 19 դեկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է՝ Երևանի տարբեր հատվածներում, մասնավորապես, կենտրոնում անկած թռչուններ են հայտնաբերվում։ Այդ մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգում էին քաղաքացիները՝ հրապարակելով լուսանկարներ։

Թռչնաբան, բնապահպան Սիլվա Ադամյանն այսօր ֆեյսբուքի իր էջում հրապարակել է անկած թռչունի լուսանկար ու տեղեկացրել, որ դեպքը եղել է Երևանի կենտրոնում։ Ավելի վաղ, նման դեպքի առնչությամբ նա ահազանգել էր, որ թռչունների անկումը կարող է թռչնագրիպի հետևանք լինել։

Երկու օր առաջ օգտատեր Արսեն Օհանյանն էր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել լուսանկարներ՝ գրելով. «Ժողովուրդ էս էսօր եմ նկարել, Օպերայի տարածքում: Ինչի՞ց են սատկել, ցրտի՞ց, թե այլ բան կարա լինի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ