21:30 , 19 դեկտեմբեր, 20189-ամյա Թեյլորի բախտը երկու անգամ արդեն չի բերել: 3 տարեկանում տղայի աչքը վնասվել է, այսպես ասած, մանկական ատրճանակից: Այդ ժամանակ բժիշկներին հաջողվել է փրկել տղայի աչքն ու տեսողությունը:
Վերջերս նույն աչքը վնասել է Nerf ապրանքանիշի խաղալիք ատրճանակը: Վնասվածքը շատ լուրջ էր, և բժիշկները ստիպված հեռացրել են տղայի աչքը:

Այժմ տղայի մայրն իր բոլոր միջոցներով ու խնայողություններով փորձում է երեխայի համար արհեստական աչք գնել:
Դպրոցում երեխաները ծաղրում են Թեյլորին՝ անվանելով Պոպայ (ամերիկյան մուլտհերոսներից է):
Մոր խոսքերով՝ դեպքի ժամանակ նա տան առաջին հարկում է գտնվել, երբ լսել է երեխայի ճիչը: Այդ պահին, չհասկանալով թե ինչ է կատարվում, արագ տաքսի են կանչել և ուղևորվել դեպի հիվանդանոց: Ճանապարհին տղայի աչքն անդադար արնահոսել է:

Աչքի ճնշումն այնքան էր բարձրացել, որ, բժիշկնեի խոսքով, տղան կարող էր տեսողությունը կորցնել, այդ իսկ պատճառով էլ մի աչքը հեռացրել են:
NERF-ի բլաստեր խաղալիքները շատ հայտնի են թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների շրջանում:
