Դերասանների գործադուլի արդյունքում Արման Նավասարդյանը նշանակվեց Համազգային թատրոնի տնօրենի ժպ


13:50 , 19 դեկտեմբեր, 2018

Tert.amLife-ը գրում է.

ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել թատրոնի դերասան Արման Նավասարդյանին։ Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։ Այդ մասին Tert.am Life–ին հայտնեց Արման Նավասարդյանը։

 

Դերասանի թեկնածությունն առաջադրել էր Համազգայինի թատերախումբը, որի գործադուլի արդյունքում նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանը հրաժարական ներկայացրեց։

 

Դերասանների ցանկությունն էր թարտրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում էլ տեսնել դերասանուհի Նարինե Գրիգորյանին։ Նորանշամակ տնօրենը հայտնեց, որ նրա նշանակումն էլ շուտով կարվի։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ