10:09 , 4 հունիս, 2013Ամերիկացի հոգեբանների հաշվարկներով՝ ԱՄՆ-ում ամուսնությունների 1/3-ի հիմքում համացանցով ունեցած հանդիպումն է: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հետազոտողները պարզել են, որ նման միություններն ավելի երկար են պահպանվում, քան համացանցից դուրս միմյանց հանդիպած զույգերի պարագայում:
Նրանց տարիքը, ովքեր ավելի հաճախ են իրենց երկրորդ կեսին գտնում համացանցով, 30-49-ն է: Նրանք սովորաբար եկամտի բարձր մակարդակ ունեցող ամերիկացիներն են: