Ալկոհոլիկների երեխաները նմանատիպ կախվածությամբ ամուսին են ընտրում. գիտնականներ


08:43 , 19 դեկտեմբեր, 2018

Երեխաները, որոնց ծնողները տառապում են ալկոհոլիզմով, ավելի հաճախ ամուսնանում են մինչև 25 տարեկանը և նմանատիպ կախվածությամբ ամուսին են ընտրում: Սա բացահայտել են ԱՄՆ Վիրջինիայի համագործակցության համալսարանի և Շվեդիայի Լունդի համալսարանի գիտնականները և ուսումնասիրության արդյունքները հրապարակել Addiction ամսագրում:

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները 1965-1975 թվականներին ծնված 1.17 միլիոն շվեդների մասին տվյալներ են հավաքել: Արդյունքում պարզվել է, որ ծնողների ալկոհոլիզմն ուղղակիորեն ազդել է իրենց երեխաների ամուսնական կյանքի վրա:

Պարզվել է, որ ալկոհոլիկների երեխաները ավելի հաճախ են ամուսնացել վաղ հասակում և ավելի հաճախ հրաժարվել դրանից ավելի հասուն տարիքում: Միևնույն ժամանակ, հենց ալկոհոլիկների երեխաներն են ավելի հաճախ որպես ամուսին ընտրում ալկոհոլային կախվածություն ունեցողների: