Forbes-ն անվանել է տարվա ամենահարուստ հայտնի ամերիկացուն


07:47 , 19 դեկտեմբեր, 2018

Forbes-ի վարկածով ռեժիսոր Ջորջ Լուկասը դարձել է ամենահարուստ ամերիկացի աստղը:

Ըստ պարբերականի՝ Լուկասի կարողությունը գնահատվում է 5.4 միլիարդ դոլար:

Ինչպես նշվել է, առաջատարների եռյակում են հայտնվել նաև ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը և հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին:

Բացի այդ՝ վարկանիշային ցանկում ընդգրկվել են բասկետբոլիստ Մայքլ Ջորդանը, մոդել Քայլի Ջեները, ռեփեր Jay-Z-ն և Diddy-ն: