«Կարմիր գծերը պետք է վերացվեն». Արման Աբովյան


01:14 , 19 դեկտեմբեր, 2018

Այսօր հանրությունը քննարկում է Երևան քաղաքի բյուջեի նախագիծը։ Հիմնականում քննարկվում են ծախսերի կրճատումները տրանսպորտային և կանաչապատման ոլորտներում և, ընդհակառակը, կտրուկ ծախսերի ավելացումները քաղաքապետարանի ծախսերի համար։ Եվ այս պարագայում կրկին առաջ է գալիս չարաբաստիկ կարմիր գծերի խնդիրը։ Ես պարզապես արդեն հոգնել եմ կրկնել նույն թեզը․ կարմիր գծերն այս տարբերակով և ֆունկցիոնալությամբ ոչ մի բան չեն տալիս վարորդներին, հաճախ նույնիսկ կայանելու տեղ չեն երաշխավորում։
Մի խոսքով՝ կարմիր գծերն այս փիլիսոփայությամբ և այս գործելաոճով պետք է վերացվեն։
Վերջ։

Ամբողջ բանավեճի տեսագրությունը՝ այս հղումով։