Ի՞նչ առավելություններ ունի կաթը, և ինչպե՞ս այն կարող է ազդել առողջության վրա


08:12 , 19 դեկտեմբեր, 2018
Կաթն առաջին սնունդն է, որը մեզ տալիս են ծնվելուց անմիջապես հետո։ Այն մնում է երեխայի սննդի միակ աղբյուրը մի քանի ամսվա ընթացքում։

Սակայն կաթից այս հատուկ կախվածությունը երեխայի տարիքի հետ վերանում է, և նա սկսում է ավելի պինդ սնունդ ուտել։ Կաթն իր գրավչությունը կորցնելու հատկություն ունի, որ կապված է մարդու տարիքի հետ։

Կարևոր է հիշել, որ կաթն օգտակար է ոչ միայն երեխաների, այլ նաև մեծահասակների համար։ Կաթն աշխարհի ամենահզոր սննդամթերքների վարկանիշում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Կաթն ապահովում է սննդարար նյութերի անհրաժեշտ բալանսը։

Կաթն իր մեջ պարունակում է կալցիում, սպիտակուց, կալիում, ֆոսֆոր, նիացին և վիտամիններ А, D և B12։

Ահա կաթի 4 առավելություններն առողջության համար.

Ամրացնում է մկանները

Եթե դուք ցանկանում եք ամուր մկաններով մարմին ունենալ, ապա կաթը կօգնի ձեզ այս հարցում։ Օրգանիզմը մկանային համակարգի աճի համար սպիտակուցների կարիք ունի, իսկ կաթը համարվում է սպիտակուցի բնական աղբյուրներից մեկը։

Ամրացնում է ատամները

Ատամների առողջության համար ամենալավ միջոցներից մեկը համարվում է կաթը։ Այն մեծ քանակությամբ կալցիում, ֆոսֆոր և յոդ է պարունակում, որոնք ավելի են ամրացնում ատամները։ Կաթում առկա կազեինի սպիտակուցն էմալի վրա բարակ շերտ է ստեղծում, որն օգնում է պահպանել կալցիումը և ֆոսֆորը։ Այս կերպ այն խոչընդոտում է կարիեսի առաջացմանը։ Կաթը նաև ամրացնում է ծնոտի ոսկորները։

Օգնում է հանգիստ քնել

Քնից զրկվելու հիմնական պատճառներից մեկը սթրեսն է։ Այլ հիվանդությունները նույնպես կարող են քնի խանգարման պատճառ դառնալ։ Քանի որ կաթի մեջ կա տրիպտոֆան ամինաթթու, որը քնկոտություն է առաջացնում, ապա քնելուց առաջ մեկ բաժակ կաթը կարող է հանգիստ քուն պարգևել ձեզ։ Օրգանիզմն ամինաթթուն դարձնում է սերոտոնին, որն էլ քնկոտություն է առաջացնում։

Բարձրանում է հիդրատացիան

Ջրի հետ միասին կաթը նույնպես մարմինը հեղուկով լիցքավորելու շատ լավ միջոց է։ Վարժություններից հետո կաթ խմելն օգնում է արագ խոնավեցնել օրգանիզմը և լիցքավորել էլեկտրոլիտները, որոնք հյուծվում են վարժությունների ժամանակ։