Հոնգկոնգում միլիոնատիրոջը ձերբակալել են 12.8 միլիոն դոլար տանիքից շաղ տալու համար (Photo, Video)


04:12 , 19 դեկտեմբեր, 2018
24-ամյա միլիոնատեր Ոնգ Չինգը Հոնգկոնգի աղքատ թաղամասի բարձրահարկ շինություններից մեկի տանիքից 100 միլիոն հոնկոնգյան դոլար (12.8 միլիոն դոլար) է շաղ տվել, որպեսզի աշխարհին պատմի բիթքոինների մասին։ Թղթադրամները ներքև գցելով՝ նա գոռացել է, որ կրիպտոարժույթի շուկայում փառավոր օր է, և դժվար ինչ-որ մեկը հավատա, որ երկնքից գումար է թափվում։
Մինչ ոստիկանները կհասնեին դեպքի վայր, տարածքում մնացել էր ընդամենը 5000 դոլար, իսկ մնացածը տարել էին բնակիչները։ Ոստիկանները ձերբակալել են միլիոնատիրոջը հասարակական կարգը խախտելու մեղադրանքով։