Թեյի բաղադրատոմս, որը կօգնի հրաժարվել ծխախոտից


06:07 , 19 դեկտեմբեր, 2018

Ցանկանո՞ւմ եք հրաժարվել ծխախոտից, բայց չե՞ք կարողանում։ Օգտվեք այս պարզ բաղադրատոմսից։ Ձեզ հարկավոր է 2 բաղադրիչ, և թեյը պատրաստ է։ Ուղղակի խմեք այն, և ծխելու ցանկությունը միանգամից կնվազի։ Սա իրոք աշխատող միջոց է։

Եթե դուք ցանկանում եք հրաժարվել ծխախոտից, ապա հետևյալ բաղադրատոմսով թեյ պատրաստեք. 800 գրամ ջրին մեկ ճաշի գդալ ճահճախնկենի (багульник болотный) և սրոհունդ (зверобой) ավելացրեք։ Այն 20 րոպե եռացրեք թույլ կրակի վրա, 3 ժամ թողեք, որպեսզի հանգստանա, և խմեք այն։

Այս թեյը նվազեցնում է ախորժակը, բարելավում է աղիքների, միզապարկի և լյարդի աշխատանքը, դեմքի մաշկը դառնում է փափուկ, նուրբ և մաքուր։ Ամենակարևորը՝ այն մաքրում է շնչառական ուղիները։

Թեյի գույնը կարմրավուն կամ շականակագույն է լինում։ Այն ունի շատ նուրբ բույր, որը թարմացնում է օդը և մեկուսացնում է տհաճ հոտերը։ Այս խոտաբույսերից պատրաստված թուրմը սենյակային ջերմաստիճանում կարելի է պահպանել 3 օր։ Թեյը որքան հնանում է, այնքան ավելի համեղ է դառնում։