ՀԱՊԿ զորավարժությունը՝ Կենտրոնական Ասիայի համատեքստում․ Պուտինը նշել է թիրախները


18:30 , 18 դեկտեմբեր, 2018

24news.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է 2019 թվականին ՀԱՊԿ զորավարժությունների նպատակը, այն է՝ Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Այդ մասին նա հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփիչ կոլեգիայի ժամանակ:

«Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ երկրների խնդիրների լուծմանն ուղղված փոխգործակցության հարցեր է պետք մշակել»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը կարևորել է դաշնակիցների հետ ռազմական գործակցության զարգացումը հատկապես ՀԱՊԿ գծով: