Հայտնի են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները


15:30 , 18 դեկտեմբեր, 2018

Armtimes.com-ը գրում է.

Լայն շրջանակների հետաքրքրության թիվ մեկ թեմաներից մեկն այն է, թե ովքեր են լինելու յոթերորդ գումարման Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները, քարտուղարները։

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կառավարության ձեւավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին, այլ Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։