«Մենք արել, անում և անելու ենք առավելագույնը, որ 2019թ.-ի բյուջեն միտված լինի երևանցիների խնդիրների շուտափույթ լուծմանը». Արման Աբովյան


14:43 , 18 դեկտեմբեր, 2018
Երևանի ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցության անձնակազմը ակտիվ ներգրավված Է Երևան քաղաքի բյուջեի նախագծի քննարկման աշխատանքներին: Բոլոր վիճահարույց հարցերը մեր ուշադրության կենտրոնում են և մենք այժմ քաղաքապետարանի համապատասխան վարչությունների մեր գործընկերների հետ վարում ենք ակտիվ բանակցություններ բյուջեն բալանսավորելու նպատակով: Մենք արել ենք, անում ենք, անելու ենք առավելագույնը , որ 2019թ.-ի բյուջեն միտված լինի Երևանցիների սպասելիքների և խնդիրների շուտափույթ լուծմանը: Մենք այս կամ այն քաղաքական ուժի հաշվին ինքնահաստատման խնդիր չունենք և մեր միակ նպատակն է ակնկալվող բյուջեի շրջանակում հասնել այն որոշումներին, որոնք բխում են Երևանցիների շահերից: Միայն դա է մեր տեսլականը, այլ տեսլական չունենք: