Աղբյուր. Կերիկը մինչև մրցաշրջանի ավարտը կկատարի ՄՅՈւ-ի գլխավոր մարզչի պարտականությունները


13:50 , 18 դեկտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է

Մայքլ Կերիկը կլինի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Ժոզե Մոուրինյուի հեռացվելուց հետո:

Sky Sports-ի տեղեկություններով, 37-ամյա մասնագետը կաշխատի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, քանի դեռ ՄՅՈւ-ի ղեկավարությունը փնտրում է հիմնական գլխավոր մարզչի:

Կերիկը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է անցած անառ,նա 206 թվականից էր հանդես գալիս «Յունայթեդում», իսկ ամառվանից ընդգրկված էր Մոուրինյուի մարզչական շտաբում:

ՄՅՈւ-ի ղեկավարությունը տեղեկացրել է, որ մոտ օրերս իրենք կհայտարարեն գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի անունը:

Ավելի վաղ անգիական ԶԼՄ-ները հայտնել են, որ ՄՅՈւ-ն 24 մլն ֆունտ փոխհատուցում կվճարի Մոուրինյուին` նրա հետ պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար: