2013-2017 թթ. որքան ջանք պահանջվեց, որպեսզի նվազեցնենք գործուղումների գումարները. հիմա գործուղումների համար գումարը ռեկորդային աճ է գրանցել


12:34 , 18 դեկտեմբեր, 2018

2013-2017 թվականներին որքան ջանք պահանջվեց «Բարև Երևանի» մեր խմբակցությունից ու իմ գործընկերներից, որպեսզի նվազեցնենք գործուղումների, դրոշակների, տոնակատարությունների ու այլ գումարները: Առանց չափազանցության, փոքրիկ արդյունքի հասանք տքնաջան աշխատանքի, ՀՀԿ-ի հետ տարիների բանավեճերից ու քննադատություններից հետո: Ուզում էինք խնայել, որ խնայված գումարները դրվեն կոմունալ ծառայությունների վրա՝ վերելակային տնտեսություն, դես-դեն: Հիմա, հոպ, գործուղումների համար գումարը՝ ռեկորդային աճ... Այն սկիզբը չէր, որին սպասում էի...

Բյուջեի էս դեֆիցիտը ո՞նց են փակելու։

Կից նյութն՝ այստեղ։