ՊՆ զորամասից հրազենային վնասվածքով հոսպիտալացված 19-ամյա զինվորի վիճակը ծանր է


10:53 , 18 դեկտեմբեր, 2018

Դեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ տեղափոխված զինվորի վիճակը ծանր է:

Այս մասին հայտնեցին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից, տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ: Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ 

Մեկ այլ արտակարգ դեպք էլ տեղի էր ունեցել նույն պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող զինվորներից մեկի հետ։ Ապարանի զինկոմիսարիատի կողմից զորակոչված 20-ամյա Արգիշտի Հակոբյանը  հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, ապա՝ Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։