Մեզ լուրջ մարտահրավեր է նետված. Ռուսաստանից սկսել են անուղղակի կերպով հրահրել Ադրբեջանին


10:19 , 18 դեկտեմբեր, 2018

Մեզ շատ լուրջ մարտահրավեր է նետված: Եկեք մտածենք, թե ոնց ենք անելու, ինչպես ենք անելու:

Ռուսաստանից սկսել են անուղղակի կերպով հրահրել Ադրբեջանին: Նրանք մեդիադաշտի միջոցով, փորձագետների հղմամբ Ադրբեջանի գլխի տակ փափուկ բարձ են դնում՝ ասելով, որ հայերը պետք է վերադարձնեն հողերը:

Հայաստանում նոր կառավարություն ձևավորվելուց հետո ակնհայտորեն տարբեր կողմերից ճնշումներ են սկսվելու հայկական կողմի վրա: Մեկ-երկու նախադասությամբ հնարավոր չէ ասել այն ամենն, ինչը հնարավոր է լինի, բայց փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանին օգտագործելու են որպես շանտաժ մեր դեմ: Իսկ Ադրբեջանն էլ փորձելու է այդ ընթացքում առավելագույնս օգտվել իրավիճակից: Բացի այդ՝ Ադրբեջանը խնդիր ունի հասկանալու նոր իշխանության ռազմական տակտիկան, ռազմական կարողություններն ու մտածելակերպը, իսկ դա Բաքուն կհասկանա միայն ու միայն պատերազմի միջոցով...