Ճարպի կուտակման համար պատասխանատու 6 հորմոն և դրանք «անջատելու» մի քանի եղանակներ


09:34 , 18 դեկտեմբեր, 2018

Ավելորդ կիլոգրամները շատ արագ են հավաքվում, բայց կորչում են շատ դանդաղ։

Հեղինակավոր գիտնականների կարծիքով՝ ավելորդ քաշի խնդիրներն ուղղակիորեն կապված են կնոջ հորմոնալ ֆոնի հետ։ Հենց հորմոններն են ազդում նյութափոխանակության արագության, ախորժակի առկայության կամ բացակայության վրա։

Ավելորդ կիլոգրամների հետ անհավասար պայքար մղելուց առաջ անպայման խորհրդակցիր էնդոկրինոլոգի հետ։ Հնարավոր է՝ խնդիրը թաքնված է հորմոնալ հիվանդությունների մեջ, որոնք կխոչընդոտեն ձեր նիհարելուն։

Եվ այսպես՝ որո՞նք են քաշի վրա ազդող հորմոնները։

Լեպտինը՝ հագեցածության հորմոնը կարգավորում է ախորժակը, պատասխանատու է էներգետիկ փոխանակման համար։ Լեպտինի ցածր մակարդակը ճարպակալման պատճառներից մեկն է, իսկ ավելցուկը՝ թրոմբոզի զարգացման պատճառը։

Գրելինը խթանում է նյարդային և սիրտ-անոթային համակարգերը։ Հաճախակի ուտելու դեպքում գրելինի մակարդակը նվազում է, իսկ տագնապայնությունն աճում է։ Եթե անընդհատ ինչ-որ բան ուտելուց հրաժարվես, ապա հորմոնի մակարդակը կբարձրանա, իսկ տագնապայնությունը կնվազի։ Ահա այսպիսի փակ շրջան, որը բացատրում է, թե ինչով է պայմանավորված դիետաներ պահելուց հետո անվերահսկելի ախորժակը։

Էստրոգենն ու պրոգեստերոնը 45 տարեկանից հետո ակտիվացող կանացի հորմոններն են։ Էստրոգենի ցածր մակարդակի դեպքում մեծանում է ճարպաշերտի ձևավորումը որովայնի շրջանում։ Պրոգեստերոնի ցածր մակարդակի դեպքում հեղուկը մնում է օրգանիզմում՝ ավելացնելով մարմնի զանգվածը։

Տեստոստերոնի բարձր մակարդակը կարող է հանգեցնել ձվարանների պոլիկիստոզի։ Արդյունքում տեղի է ունենում քաշի անվերահսկելի կուտակում, անպտղություն, մարմնի վրա մազերի առաջացում և ակնե։ Բացի դրանից՝ նվազում է մետաբոլիզմի արագությունը, ինչն էլ հենց գիրության պատճառն է։

Ինսուլինի մակարդակն արյան մեջ բարձրացնում է շաքարի չափից առավել օգտագործումը, ինչն էլ հանդիսանում է արագ քաշ հավաքելու պատճառը։ Ինսուլինն ունակ է ճնշելու այն ֆերմենտները, որոնց պարտականությունը ճարպերի քայքայումն է։

Թիրեոիդ հորմոնները ճարպերի քայքայման ակտիվատորներն են։ Դրանց ցածր մակարդակը հարուցում է հիպոթիրեոզ, ինչի արդյունքում կինն ավելի արագ է գիրանում և անհավասարաչափ։

Սոմատոտրոպինն աճի հորմոն է, որը նպաստում է նիհարելուն։ եթե այն նորմայի մեջ է, ապա ճարպերի քայքայումն ընթանում է պատշաճ մակարդակով, իսկ եթե դրա մակարդակը նվազեցված է, ապա օրգանիզմում ընթացող բոլոր պրոցեսները դանդաղում են, ինչը հանգեցնում է ճարպերի աստիճանական կուտակման։

Կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի բարձր մակարդակը հանգեցնում է ախորժակի ուժեղացմանը, իսկ շատակերությունը ավելորդ քաշ հավաքելու հիմնական պատճառն է։ Նշված է, որ շարունակ սթրեսային իրավիճակներում գտնվող կանայք գիրանում են նույնիսկ այն դեպքում, եթե շատ չեն ուտում։ Դա բացատրվում է նրանով, որ հոգեկան վիճակը խոցող իրավիճակներում նյութափոխանակության արագությունն էականորեն նվազում է։

Կարևոր է՝

Չափից առավել գիրության հիմնական և շատ վտանգավոր պատճառները շաքարային դիաբետն ու էնդոկրին համակարգի հիվանդություններն են։ Վաղ փուլերում խնդրի աղբյուրը հայտնաբերելու համար անհրաժեշտ է անցնել մի շարք լաբորատոր հետազոտություններ։ Դրանք են՝

Եթե դուք չեք կարողանում նիհարել, անպայման դիմեք բժշկի ու պարզեք ավելորդ կիլոգրամների կուտակման պատճառը։ Եթե խնդիրը թաքնված է հորմոնալ դիսբալանսի մեջ, ինտենսիվ մարզումներն ու դիետաները կարող են միայն վնասել առողջությանը։