Եթե Լիսկան անմիջական կապ չունի սպանության հետ, չի կարելի պահանջել՝ պատասխանատվության ենթարկել նրան


00:25 , 4 հունիս, 2013

Համակարգը բնութագրում է ոչ թե սխալը, այլ՝ արձագանքը սխալին:
Այսինքն՝ մի կողմից անթույլատրելի է պետության բացակայությունը (երբ իրավապահ մարմինները «ներում» են այս կամ այն պաշտոնյայի-օլիգարխի հանցանքներն ու զանցանքները), մյուս կողմից՝ նույն պետության ավելցուկային ներկայությունը (երբ հասարակության կամ ակտիվիստների ճնշման տակ մասսաներին բավարարող անհիմն որոշումներ են կայացվում):


Գորիսի դեպքերով պետք է հստակ ինֆորմացիա լինի և հստակ մոտեցում: Անմիջական կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ու եթե Լիսկան անմիջական կապ չունի, չի կարելի պահանջել՝ պատասխանատվության ենթարկել նրան (մյուս կողմից էլ պետք ա կողմնորոշվել՝ արդյոք նման մարզպետներ և այլ պաշտոնյաներ պե՞տք են, թե՞ ոչ): Կարևորը, որ պետությունը տեղում լինի՝ չբացակայի ու ամեն տեղ անիմաստ ներկայություն չունենա: 
Դեպքերի ընթացքը, ոնց որ թե, նորմալ հունով ա գնում: Սպասենք, կերևա: