06:30 , 18 դեկտեմբեր, 2018Tert.am-ը գրում է
Իդլիբյան դեէսկալացիայի գոտում գործող զինյալները բազմիցս գնդակոծել են սիրիական Լաթաքիա և Համա նահանգներն ու Հալեպ քաղաքը: TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնը:
Կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել Համայի և Լաթաքիայի մի շարք բնակավայրերում, ինչպես նաև Հալեպի տարբեր թաղամասերում:
Նա նաև հայտնել է, որ երկրի իշխանությունները շարունակում են նախագահի հրամանի համաձայն համաներում շնորհել զինվորական ծառայությունից խուսափած անձանց: Այս պահի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 17 782 մարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ