Մեր արտաքին քաղաքական թուլությունից ով կարողանում, օգտվում է


23:53 , 17 դեկտեմբեր, 2018

Մեր արտաքին քաղաքական թուլությունից ով կարողանում, օգտվում է՝ գործընկեր, հակառակորդ... 
Ես չեմ հիշում մի իրավիճակ, երբ Ադրբեջանը մերձավոր «աշխարհի» համար այսքան ընկալելի լիներ, իսկ մենք՝ այսքան անորոշ ու ոչ կանխատեսելի, որ Ադրբեջանը ԼՂ հարցի շուրջ իրեն այսքան ինքնավստահ զգար, մենք՝ անհասկանալի։

Փոքր երկրների պարագայում ներքին քաղաքականությունը շատ է տարբերվում արտաքինից։ Չպետք է սխալներ թույլ տալ. կհոշոտեն, կստորացնեն, կոչնչացնեն... Ու դա կանեն «բարեհոգաբար, հովանավորչական դիրքավորմամբ, ջերմ ու հարազատական ժպիտով»:

Մեր շուրջ ձևավորված իրավիճակից փորձելու են օգտվել բոլորը, մեր իսկ գործընկերները փորձելու են իրենց հետ առկա դաշնակցային հարաբերություններն ավելի թանկ քաղաքական գնով վաճառել մեզ վրա: Նախկինում էլ են փորձել, չի ստացվել: Սակայն հիմա քաղաքական իրավիճակ է փոխվել: Ի՞նչ կլինի՝ առաջիկայում կերևա...

Պետք չէ հավատալ ու տրվել ԶԼՄ-ների առջև ձեռքսեղումներին ու դեկլարատիվ հայտարություններին՝ այդ կերպ ֆիքսելով, թե հարաբերություններում ամեն բան լավ է։ Մեծ քաղաքականության մեջ դրանք զրո են։ Հա, ի դեպ, դրանց վրա քարոզչական թեզեր չի կարելի կառուցել, կարճաժամկետ փուչիկներ են։

Պետք է այս ամենին շատ լուրջ մոտենալ:

Ու չպետք է մոռանալ երկու կարևոր գործոն. ժողովուրդը դեռ հավատում ու աջակցում է ձեզ, և երկրորդը՝ շատ-շատ բանիմաց անհատներ, ովքեր շատ հարցերում անգամ գաղափարակից չեն նորերին, կարող են ու պատրաստ են օգնել պետությանը։