21-րդ դարում ավելի աբսուրդային է մոտ 30 տոկոս աղքատություն ունենալ, քան տգեղ տոնածառ


23:14 , 17 դեկտեմբեր, 2018

21-րդ դարում ավելի աբսուրդային է մոտ 30 տոկոս աղքատություն ունենալ, քան տգեղ տոնածառ... Եթե ավելի ադեկվատ մոտենանք հարցին, կարելի է ընդհանրապես տոնածառ չունենալ: Առհասարակ, բոլոր տեսակի զարդարանքների վրա ու պրակտիկ հարցեր չլուծող ծախսեր չանել, դրա փոխարեն բոլոր գումարներն ուղղել կոնկրետ ծրագրերի իրագործմանը, որոնք կլուծեն աղքատության խնդիրները, կապահովեն մարդկանց աշխատատեղերով։ Ինչ վերաբերում է տոնական տրամադրությանը, ապա չեմ կարծում, որ որևէ նորմալ մարդ կարող է տոնական տրամադրություն ունենալ, եթե շքեղ, գեղեցիկ տոնածառի կողքին իրեն մոտենում են նվազագույնը 5 մուրացկան և հացի գումար խնդրում։

Իհարկե, սա չի նշանակում, որ շքեղ տոնածառ ունենալը վատ է, սխալ է, ամենևին, ուղղակի պետք է ամեն ինչ գնահատել սթափ և չկտրվել իրականությունից՝ բոլոր ռեսուրսներով լուծումներ տալով առաջնահերթ խնդիրներին, ապա նոր էսթետիկայի մասին մտածել։