Tert.am-ը գրում է.
EurAsia Daily կայքը ծավալուն հոդված է հրապարակել Բուլղարիայից դեպի Հայաստան զենքի ենթադրյալ ներկրման վերաբերյալ՝ նշելով, որ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Բուլղարիայից Հայաստան զենք է մատակարարվում: Նշվում է, որ բելառուսական ավիաընկերություններից մեկի «Իլ-62» բեռնատար ինքնաթիռը երկու օրը մեկ իրականացնում է Երևան-Բուրգաս-Երևան չվերթը:
Փորձագետները ենթադրում են, որ Բուլղարիայից խորհրդային նմուշի զինատեսակների մասշտաբային մատակարարումները կարող են նախաձեռնված լինել Միացյալ Նահանգների կողմից՝ Երևանի և Մոսկվայի միջև ավելի վաղ կնքված 100 մլն դոլարանոց պայմանագիրը տապալելու նպատակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ