Արցախում հրազենային վիրավորում ստացած Ա. Հակոբյանի վիճակը կայուն ծանր է, իսկ ականի պայթյունից տուժած Գ. Հովհաննիսյանի ոտնաթաթն անդամահատվել է


19:40 , 17 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Դեկտեմբերի 15–ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկում ականի պայթյունից վիրավորված ժամկետային զինծառայող Գևորգ Հովհաննիսյանը երեկ չէ առաջին օրը տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ։ 

Tert.am-ի հետ զրույցում հոսպիտալի պետ Վահան Գևորգյանը ասաց, որ Գևորգ Հովհաննիսյանի վիճակը գնահատվում է ծանր կայուն։ «Ձախ ոտնաթաթը ամպուտացվել է, դեմքի ձախ կեսի պատռվածք է առկա։ Վիրահատություններ ժամանակին արվել են, հիմա բուժում է ստանում, թեթևակի դրական դինամիկա կա»,- մանրամասնեց Հովհաննիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ