Սինգապուրում գեյին թույլատրել են որդեգրել սեփական երեխային


20:20 , 17 դեկտեմբեր, 2018

Սինգապուրի գերագույն դատարանը թույլատրել է գեյ բժշկին որդեգրել սեփական երեխային, փոխանցում է Reuters-ը։

Դատարանը մեկ տարի առաջ մերժել էր բժշկի հայցը և այս որոշումը բացառիկ է պահպանողականությամբ հայտնի քաղաք-պետության համար, գրում է գործակալությունը։

Հայտնի է, որ երեխան ծնվել է ԱՄՆ-ում փոխնակ մորից արհեստական բեղմնավորման միջոցով, թեպետ Սինգապուրում այդ մեթոդից կարող են օգտվել միայն ամուսնացած կանայք։

Դատարանը իր որոշումը բացատրել է երեխայի ապագայի հանդեպ ունեցած անհանգստությամբ։

Այժմ Սինգապուրում մտադիր են վերանայել սեռական փոքրամասնություններին վերաբերող հին օրենքը։