Գորիսի դեպքերի հետ կապված ձերբակալվել են նախկինում փաստացի անձեռնմխելիություն ունեցող անձինք, ինչը ավելի քան դրական երևույթ է


23:31 , 3 հունիս, 2013

Գորիսի դեպքերի հետ կապված ձերբակալվել են նախկինում փաստացի անձեռնմխելիություն ունեցող անձինք։ Սա ավելի քան դրական երևույթ է։ Անպատժելիության մթնոլորտը պետք է հաղթահարվի։ Միայն նման գործողությունները կարան լիցկաների վրա զսպաշապիկ հագցնել և հասկացնել, որ «օրենքից վեր» մարդկանց դարն անցել է։ Էս առումով, իրավապահների գործողություններն իսկապես ուրախացնում են։ Հանցագործները արժանի պատիժ կկրեն։ Մնում է, որ քրեական պատասխանատվությանը հետևի նաև քաղաքականը։ Հուսով եմ՝ Սուրեն Խաչատրյանը էլ երբեք մարզպետ չի լինի։