Տղամարդը ռեստորանում ոստրեներ ուտելիս հազվագյուտ մարգարիտ է գտել


18:20 , 17 դեկտեմբեր, 2018

Միացյալ Նահանգներում Մանհեթենի ռեստորաններից մեկում տղամարդը ոստրեներ ուտելիս հազվագյուտ մարգարիտ է հայտնաբերել, հաղորդում է CBSNewYork-ը:

«Դա տապակած ոստրեներից լավագույն ուտեստն էր, որը ես երբևէ պատվիրել էի»,- ասել է Ռիկը:

Միջադեպը տեղի է ունեցել Oyster Bar ռեստորանում դեկտեմբերի 1-ին: Ռիկը ընկերոջ հետ ճաշելու ժամանակ ինչ որ տարօրինակ բան է զգացել բերանում: Սկզբում նա կարծել է, թե դա ատամն է կամ ինչ որ մանր իր: Սակայն, պարզվել է, որ դա մարգարիտ է: Ռեստորանի խոհարարներից մեկն ասել է, որ իր 28 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում սա երկրորդ նմանատիպ դեպքն է:

Այժմ Ռիկը մտադիր է ճշտել մարգարտի արժեքը: Նա նաև հավելել է, որ շատ է սիրում է ոստրեներ և ավելի հաճախ է պատվիրելու այդ ուտեստը: