Քաղաքացին տանիքից վայր է ընկել


14:10 , 17 դեկտեմբեր, 2018
Դեկտեմբերի 17-ին, ժամը 09:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի տանիքից մարդ է ընկել ցած (տան դարպասները փակ են). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռ. Ս.-ն (ծնված 1957 թ.) տան տանիքում աշխատանքներ իրականացնելիս ընկել է բակ:

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: