Բոլոր ցանկացողները կարող են գումար աշխատել YouTube-ում


15:29 , 14 ապրիլ, 2012

Այսուհետ բոլոր ցանկացողները կարող են միանալ ծրագրին, որը թույլ է տալիս տեսահոլովակների հեղինակներին գումար աշխատել YouTube-ում: Այս մասին նշվում է վիդեոհոսթինգի բլոգում:
Ծրագիրը տեսահոլովակների հեղինակներին թույլ է տալիս օգտագործել տեսանյութ բեռնելու լայն հնարավորություններ, ալիքների ձեւակերպում, հեղինակային իրավունքների պաշտպանություն եւ վիճակագրություն, ինչպես նաեւ եկամուտ ստանալ իր տեսահոլովակի գովազդի ցուցադրումից: Մինչ այդ գործընկերներ կարող էին դառնալ միայն առավել հայտնի տեսահոլովակների ստեղծողները: Հիմա գործընկերներ կարող են դառնալ 20 երկրների հեղինակները, այդ թվում ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Չեխիայից եւ Լեհաստանից: Ռուսաստանն այդ երկրների շարքում չէ, սակայն YouTube-ը հայտարարում է, որ աշխատում է երկրների ցանկն ընդլայնելու ուղղությամբ, հաղորդում է dp.ru-ն: