Հրդեհ Կապանի տներից մեկում


10:10 , 17 դեկտեմբեր, 2018

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 02:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի աստիճանների մոտակայքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գարեգին Նժդեհ թաղամասի 1-ին նրբանցքի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:25-ին, մարվել՝ 04:51-ին: Այրվել են տան խոհանոցը՝ ամբողջությամբ (մոտ 20 քմ) և տանիքը՝ մասամբ (մոտ 20 քմ):