Կենդանակերպի 5 կանայք, ում հետ հարաբերություններն իդեալական են


10:14 , 17 դեկտեմբեր, 2018

Ցուլ: Ցուլ կանայք միշտ աջակցում են սիրելիին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կայուն են ու նվիրված, ինչի շնորհիվ տղամարդը չի կասկածում, որ սիրված է: Պատրաստ են նրա հետ անցնել բոլոր փորձությունների ու դժվարությունների միջով: Տղամարդը կարող է վստահ լինել, որ Ցուլերը հավատարիմ են: Կին Ցուլերը նաև լավ տնային տնտեսուհիներ են:

Խեցգետին: Իդեալական կին են դառնում: Խեցգետինների տանը հարմար է, նրանք սիրում են պատրաստել, կարողանում են լավ դաստիարակել երեխաներին: Խեցգետինների կողքին տղամարդը միշտ սիրված է: Միշտ կարելի է հույս դնել կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչների վրա: Նրանք պատրաստ են սիրելիի կողքին լինել դժվար պահերին: Հարաբերություններում հոգատար են, ուշադիր: Շրջապատը հաճախ է հիանում նրանցով:

Կշեռք: Կարող են գունավորել ցանկացած տղամարդու կյանք: Խելացի են, հաճելի շփման մեջ, հասկանում ու գնահատում են իրենց: Ցանկանում են իրենց կողքին տեսնել ուժեղ տղամարդու, ում վրա կարող են հույս դնել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կառավարման ղեկը հանձնում են տղամարդու ձեռքը, վստահում որոշումների կայացման պատասխանատվությունը: Ձգտում են լինել սիրելիի կողքին և աջակցել ցանկացած նախաձեռնության:

Այծեղջյուր: Կարողանում են համատեղել կարիերան, տնային տնտեսությունն ու երեխաների դաստիարակությունը, քանի որ կազմակերպված են, պրագմատիկ: Հազվադեպ են հակասություններ ունենում սիրելիի հետ: Այծեղջյուրները դասական պատկերացումներ ունեն՝ ինչպիսին պետք է լինեն հարաբերությունները, շատ լուրջ են վերաբերվում զուգընկերոջ ընտրությանը:

Ձկներ: Կարողանում են սեր նվիրել և երջանկացնել տղամարդուն: Ստեղծագործող են, լի գաղափարներով, կարողանում են լավ տնտեսուհի և ծնող լինել: Ձկները կարողանում են այնպես անել, որ տղամարդը չձանձրանա իրենց կողքին: Որպես կանոն, ամուսնու հանդեպ նուրբ զգացմունքները պահպանվում են բավական երկար ժամանակ: