Թթվասերային տորթ ելակով


21:41 , 3 հունիս, 2013

Բաղադրությունը`
թթվասեր 800 գ
խտացրած կաթ 1 հատ
թխվածքաբլիթ (Հոբելյանական) 1 տուփ
ժելատին 20 գ

Պատրաստման եղանակը`
Պատրաստել ժելատինը (ըստ հրահանգի): Հարել խտացրած կաթը թթվասերի հետ: Կոտրտել թխվածքաբլիթները ու դնել ֆորմայի մեջ: Երբ ժելատինը պատրաստ կլինի, լցնել այն թթվասերի զանգվածի վրա և լցնել ֆորմայի մեջ: Վերևից շարել ելակ և դնել սառնարանը: