Ուրցը յուրահատուկ բույս է, որը մարդկությանը հայտնի է դեռևս հին ժամանակներից: Ուրցն ունի հաճելի համ և բուժիչ հատկանիշներ:
Ուրցն ունի բակտերիասպան, ցավազրկող, բրոնխները լայնացնող հատկանիշներ, բացի այդ՝ այն արագ վերականգնում է վնասվածքները, օրգանիզմից դուրս է բերում ճիճուները։ Ուրցը նաև կարգավորում է նյութափոխանակությունը, ինչը չափազանց կարևոր է նրանց համար, ովքեր հետևում են իրենց քաշին:
Ուրցի չորացրած ծաղիկներով թեյ խորհուրդ է տրվում նրանց, ովքեր տառապում են անքնությունից: Ուրցով թեյը նաև հանգստացնում է ռևմատիզմի և արթրիտի ժամանակ առաջացած ցավերը: Այս բույսն օգտագործվում է թոքային մի շարք հիվանդությունների դեպքում, օրինակ՝ ասթմա, բրոնխիտ և այլն:
Ուրցով ըմպելիքներ
Ի դեպ, քանի որ ուրցը մեծ քանակությամբ թիմոլ է պարունակում, այն խորհուրդ չի տրվում գաստրիտ, ստամոքսի խոց, վահանագեղձի հիպերֆունկցիա, շաքարախտ ունեցող մարդկանց: Հղիներին և երեխաներին խորհուրդ է տրվում թեյը խմելուց առաջ հարցնել բժշկից: