Ուշ քնելը վնասակար է


05:46 , 17 դեկտեմբեր, 2018

Ինչպես բժիշկներն են պնդում, ուշ քնելը վնասակար է առողջությանը, սակայն հաճախ շատերը չգիտեն, թե ինչ վնասներ կարող է հասցնել ուշ քնելու սովորությունը:

  1. Մտավոր հյուծվածություն: Ժամը 21:00-23:00 ձեր ուղեղն ակտիվ հանգստանում է: Եթե պառկում եք քնելու 23:00-ից հետո, ուղեղը քիչ-քիչ սկսում է հյուծվել: Եթե ժամը 23:00-01:00-ն ընկած հատվածում չքնեք, ապա կպակասի կենսական ուժը, խանգարվում է նյարդային համակարգը: Նախանշաններն են՝ թուլություն, հյուծվածություն, ծանրություն և վատ տրամադրություն:
  2. Կորցնում եք գեղեցկությունը: Քունը ոչ միայն կենսական կարևորություն ունի, այն, բացի դրանից, գեղեցկության մասին հոգ տանող միակ ամենաարդյունավետ և բացարձակապես անվճար միջոցն է: Հենց քնի ընթացքում է տեղի ունենում բջիջների ակտիվ թարմացում, վերականգնվում են հյուսվածքները:
  3. Քրոնիկ հոգնածություն: Ժամանակի ընթացքում օրգանիզմում ներքին լարվածություն է զարգանում, որից օրգանիզմը սովորաբար ազատվում է քնած ժամանակ: Արդյունքում ի հայտ է գալիս քրոնիկ հոգնածություն և ինքնավերականգնման անկարողություն:
  4. Ավելորդ կիլոգրամներ: Ամերիկացի գիտնականները պարզել են, որ այն կանայք, ովքեր կանոնավոր կերպով չեն քնում, ավելի արագ են քաշ հավաքում: Քնի պակասը վատացնում է օրգանիզմում փոխանակության գործընթացները, այդ իսկ պատճառով եթե սովորաբար ուշ եք քնում, ապա 2 անգամ ավելի արագ քաշ կհավաքեք:
  5. Թուլանում է իմունիտետը: Ամեն ինչ պարզ է և հստակ. գիշերն օրգանիզմը վերականգնվում է, թարմանում և վերացնում օրվա ընթացքում կուտակված բացասական տարրերն օրգանիզմից, ինչն էլ լավացնում է իմունային համակարգը: Գիշերն ակտիվանում են իմունային համակարգի բջիջները և վերացնում են բոլոր պաթոգեն միկրոօրգանիզմները, որոնք ցերեկը ներթափանցում են մեր օրգանիզմ: Առողջ լինելու համար մարդուն անհրաժեշտ է 7-8 ժամ քնել:
  6. Ծերանում ենք: Գիշերվա քնի ընթացքում վերականգնվում են մաշկի բջիջները, լավանում է արյան հոսքը, որի շնորհիվ բջիջները սնուցվում են թթվածնով, ամինաթթուներով, հետևաբար ուշ քնելու կամ չքնելու դեպքում տեղի է ունենում հակառակը՝ բջիջները սկսում են ակտիվ ծերանալ: