Բրազիլիան Նիկոլաս Մադուրոյին չի հրավիրի նորընտիր նախագահի երդմնակալությանը


23:45 , 16 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ներկա չի գտնվի Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուի երդմնակալության արարողությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի ԱԳ ապագա նախարար Էռնեստու Արաուխոն: 
«Ի նշան հարգանքի Վենեսուելայի ժողովրդի հանդեպ` մենք չենք հրավիրի Նիկոլաս Մադուրոյին նախագահ Բոլսոնարուի երդմնակալությանը: Ժողովրդավարության և բրազիլացի ժողովրդի կամքի տոնին Մադուրոյի համար տեղ չկա: Բոլոր երկրները պետք է դադարեն նրան աջակցելուց և միավորվեն Վենեսուելան ազատագրելու նպատակով», - գրել է բրազիլացի գործիչն իր թվիթերյան էջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ