Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է 120 տարի առաջ Սանտա Կլաուսին գրված նամակ


07:10 , 17 դեկտեմբեր, 2018

Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են 1898 թվականին գրված նամակ, որը ուղղված է եղել Սանտա Կլաուսին։

Նամակը հայտնաբերվել բարեգործական կրպակում գտնվող գրքերից մեկի մեջից։ Այս պահին հայտնաբերվածը գտնվում է անգլիական Քենթերբերի քաղաքի խաղալիքների խանութում։

1898 թվականի դեկտեմբերի 2-ի նամակում Մարջորի աղջնակը՝ Իսթբորն քաղաքից, խնդրում է տոներին իրեն նվիրել խաղալիք բադիկ՝ իր ճուտիկներով, ժապավեն և գնդակ Քիթիկինս անունով կատվի համար։

Խանութի աշխատակցուհի Լիլի Բերչոլը, ում հայրը հայտնաբերել է նամակը, ցանկանում է գտնել Մարջորիի ժառանգներին և և ցույց տալ նրանց նամակը։ Նամակից հայտնի է դառնում միայն աղջկա անունը և նրա բնակության վայրը։ Նա և հայրը կարծում են, որ հեղինակի տունը կործանվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։