Ինքնաթիռը կես ճանապարհից ետ են վերադարձրել այնտեղ մոռացված դոնորական սրտի պատճառով


04:12 , 17 դեկտեմբեր, 2018

Southwest Airlines կազմակերպության ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել նրա մեջ մոռացված դոնորական օրգանի պատճառով։

Դեպքը տեղի է ունեցել Սիեթլից Դալաս մեկնող ինքնաթիռում։ Թռիչքի ժամանակ ինքնաթիռի հրամանատարը ուղևորներին հայտնել է, որ անհապաղ վերադառնում օդանավակայան ինքնաթիռում մոռացված սրտի պատճառով։ Ուղևորները լսածից շոկի են ենթարկվել, սակայն որոշ ժամանակ անց ուրախացել են ինչ-որ մեկի կյանքը փրկելու հնարավորություն ունենալու համար։

Sierra Donor Services կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ սիրտն ուղարկել էր բեռնափոխադրողը, ով այն վերցրել էր Սակրամենտոյից և պետք է ուղարկեր Սիեթլ։ Սիրտը բարեհաջող Ռենտոն քաղաք հասցնելուց հետո նրանից կառանձնացնեն 4 կափույր՝ փոխպատվաստման համար։

Արդյունքում սիրտը՝ նրա անպիտան դառնալուց 12 ժամ շուտ հասցրել են հիվանդանոց։