«Սև» հնդիկների ամերիկան


21:49 , 16 դեկտեմբեր, 2018

Չկա մեկ այլ ժողովուրդ, ում հիշողությունը հայերիս հիշողությունից ավելի կարճ լինի: Դեռ երեկ էր, կարծես, երբ մեր հանրապետության մեկ երրորդը, իսկ որոշ մարզեր՝ արարատյան դաշտը, Նոյեմբերյանը, Տավուշը, Գեղարքունիկի արևելյան մասը և մի շարք այլ տարածքներ 50%-ով բնակեցված էին ադրբեջանցի կոչված թրքերով: Եթե չլիներ իրենց կողմից հրահրված Ղարաբաղյան պատերազմն ու իրենց երկրում կազմակերպված հայկական կոտորածները, որի արդյունքում ՛՛մեր թրքերը՛՛ թողեցին ու հեռացան Հայաստանից, մենք այժմ կանգնած կլինեինք դեմոգրաֆիական մեծագույն աղետի առջև (հաշվի առնելով մեր արտագաղթն ու սրանց բազմացման տեմպերը, այսօր սրանք մեր երկրում, մեր նկատմամբ գերակշռություն կունենային ):

Անցել է ընդամենը 20 տարի: Եվ ամեն բան մոռացվել է: Չգիտեմ ինչ է կատարվում մարզերում, սակայն Երևանն այսօր լեցուն է ամենաթխամաշկ, իրենց սեկտայական համակարգի ամենացածր աստիճանին կանգնած հնդիկներով, ՛՛առաջադեմ՛՛ իրանցիներով ու արաբներով: Այս ՛՛առաջադեմներին՛՛ իրենց հայրենիքներում մոլլաները փայտե մահակներով այնքան կծեծեին, որ էշին քեռի կանչեն, այսօր ազատ շրջում են մեր քաղաքում ու ապականում առանց այն էլ մեր ՛՛առաջադեմ ՛՛ բանտիկավորներով ապականված մթնոլորտը: Հայաստանը սրանց համար,նույնն է, ինչ որ մեզ համար ամերիկան:

Ու ես, մի տարրական բան չեմ հասկանում: Ո՞վ, կամ ովքե՞ր են այն մարդիկ, որոնք ընդունել են հնդկաստանից, իրանից, չինաստանից և մի շարք այլ, դեմոգրաֆիական էքսպանսիայի վտանգ ներկայացնող երկրներից վիզաների ՛՛թեթև՛՛ ռեժիմով հայաստան մտնելու օրենքները, և ովքեր են այն մարդիկ, որոնք կեցության և աշախտանքի իրավունք են տալիս այս օտարականներին: Լավ մի մարդ չկա, որ ուղեղը շարժի, եթե ունի իհարկե, ու հետևություններ անի այս ամենից և գոնե 10 տարվա կտրվածքով տեսնի, թե ինչ դեմոգրաֆիական աղետի առջև մեզ կարող է կանգնեցնել այս ներգաղթը: 
Երկիրը, 10-20 տարի անց, կանգնելու է մի այնպիսի այլանդակ խնդրի առջև, որի տակից մեր երեխաները չեն կարողանալու դուրս գալ:

Գնալով ավելի ու ավելի եմ խղճում մեր Նիկոլին: Եղբայր, չկա մի ճյուղ, մի ոլորտ, որտեղ բարդագույն խնդիրներ թողած չլինեն էս ՀՀԿ կոչվածները: