Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային


18:40 , 16 դեկտեմբեր, 2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Համադ Բին Իսա Ալ Խալիֆային քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Բահրեյնի ժո­ղովրդին՝ խաղաղություն և բարօրություն: